Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Իշխանություններից պետք է պահանջել բոլոր տեսակի մենաշնորհներից զրկել բոլորին»

Հուլիս 08,2015 17:08

«Շատ կարեւոր եւ շրջադասային երեւույթ էր ցույցը, հատկապես՝ նստացույցը»,- հուլիսի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նրա խոսքերով՝ ցույցի շնորհիվ շատերը հասկացան, որ երիտասարդության մեջ կա մի խավ, որին հնարավոր չէ գրպանել. «Այդ հատկանշական ջրցան մեքենաների հայտնվելու պարագայում, երբ քաղաքացիական հագուստով ոստիկաններն առանձնացան ժողովրդից եւ բոլորը հասկացան, որ հիմա ինչ-որ բան կատարվելու է, Բաղրամյան պողոտայից ոչ մի երիտասարդ չհեռացավ, գոնե մեկ հոգի չհեռացավ: Այսինքն՝ բոլորը շատ լավ գիտեին, որ հիմա ոչ նորմալ երեւույթ է տեղի ունենալու, բայց երիտասարդությունը կանգնեց, ջրվեց, ծեծ կերավ, բռնվեց, ձերբակալվեց, բայց որեւէ մեկը մարտի դաշտից չդարձավ»:

Գագիկ Գինոսյանը համարում է, որ պետք է անել ամեն ինչ-որ մերօրյա երիտասարդությունը այդ հոգեբանությունը չկորցնի եւ հասկանա, որ իր ճակատագրի եւ իր երկրի տերն ինքն է:

«Կարծում եմ՝ մեր երկրի իշխանություններից պետք է պահանջել բոլոր տեսակի մենաշնորհներից զրկել բոլորին: Ամենակարեւոր բանն է, որովհետեւ կարծում եմ՝ մենաշնորհից ազատագրված երկիրը կարող է շատ հզոր տնտեսություն ունենալ: Կարծում եմ՝որեւէ Բիբին կամ չգիտեմ՝ ով չի կարող իրեն ամենաթողություն թույլ տալ, եթե ինքն իմանա, որ իրեն մրցակից մեկ այլ կազմակերպություն կա, որը սպասում է իր այդ բացթողմանը»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031