Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հուլիս 08,2015 16:35

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ուղևորի մահ առաջացրած Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:

2015 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի։ Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031