Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆեդյա Գսպոյան. «Ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, որ պետք է ֆոլաթթու ընդունեն» (Տեսանյութ) 

Հուլիս 08,2015 16:06

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը հուլիսի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Երեւանում անցկացված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման քննարկմանը, որի ընթացքում պարզվել է, որ քննարկում չի լինելու, այլ իրենք պարզապես պետք է լսեն ելույթները: Նա նշեց, որ մինչ այդ քննարկումը դիմել են Ազգային ժողովին եւ Գիտությունների Ազգային Ակադեմիային: ԱԺ-ից ստացել են պատասխան, թե պատվիրակությանը կընդունեն, երբ հարցը քննարկման կդրվի Ազգային ժողովում:

«Զարմանալի է, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որը գոյատեւում է բնակչության, հարկատուների հաշվին, եւ հարկատուների, բնակչության այս կարեւոր խնդրի մասին մեզ երկու տողով պատասխանեց՝ «Գիտությունների ազգային ակադեմիան չունի ցորենի ալյուրի հարստացման մասնագետ»: Մենք չէինք գրել մասնագետ ունե՞ք, թե՞ ոչ, մենք գրել էինք լսեք մեր պատվիրակությանը խնդրում ենք, որպեսզի ճիշտ կողմնորոշվեք: Առավել եւս՝ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանում է կառավարության խորհրդատվական կառույց, այսինքն՝ կառավարությունը մինչեւ Ազգային ժողով վիճելի հարցեր ներկայացնելը, ցանկացած հասարակությանը հուզող առավել կարեւոր հարցերը լուծելուց կառավարությանը պետք է այդ խորհրդատվական ծառայությունը»,- ասաց նա:

Իսկ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանը իրավիճակը բնութագրեց ինչպես համակարգված դավադրություն: Նրան մտահոգում է համատարած ալյուրը հարստացնելու հանգամանքը. «Այդտեղ ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, որ պետք է դա ընդունեն, ի՞նչ մեղք ունեն երեխաները, որ եթե հացի մեջ է լինում, նշանակում է, որ պետք է համատարած ընդունեն: Ես դրա դեմ եմ առարկում, որովհետեւ այդպես չի կարելի համատարած»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031