Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այս օրերին Հելսինկիում է, որտեղ հուլիսի 5-9-ը ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Սա տարեկան ամփոփիչ նստաշրջան է, որտեղ ի մի են բերվում կատարված աշխատանքները եւ եզրափակիչ փաստաթղթեր են ընդունվում:
ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեփան Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վեհաժողովի օրակարգում Հայաստանին վերաբերվող կոնկրետ հարցեր չկան, բայց կան հարցեր, որոնք կառնչվեն Հայաստանին: «Բավականին շատ փաստաթղթերում, որոնք այս նստաշրջանում ընդունվել են եւ դեռ կընդունվեն, բացակայում է ինքնորոշման սկզբունքը, գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Դրանց դեմ մենք հիմա փորձում ենք պայքարել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին` իսկ հայ պատվիրակների ջանքերը արդյունքներ տալի՞ս են, նա պատասխանեց` «Շատ բարդ է եւ բարդությունը ոչ միայն տվյալ հարցերը քննարկելու մեջ է»: Թե ինչ նկատի ուներ մեր զրուցակիցը, առայժմ չցանկացավ մանրամասնել. «Կվերադառնամ` կխոսենք»:
Հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամները էլեկտրաէներգիայի թանկացման առիթով Հայաստանում անցկացվող բողոքի ալիքը, ամսի 23-ին ոստիկանների պահվածքը, չեն պատրաստվում միջազգային այդ հարթակում բարձրաձայնել: «Սա այն միջազգային հարթակը չէ, դա այս հարթակի գործառույթների մեջ չի մտնում, սա Եվրախորհրդին նման չի, այստեղ քննարկվում են ԵԱՀԿ-ի տարածքում ընդհանուր անվտանգության խնդիրները»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ըստ երեւույթի շատերը չգիտեն ի՞նչ է Մարու Իրավունքների խախտում: Երբ Երևանի կենտրոնում նույն կրոնի տարբեր դավանանքներին հետևողներ մի քանի հոգու վիզը կտրեին ու գլխատեին մարդկանց, այ, այդ դեպքում կհասկանայինք ի՞նչ է Մարդու Իրավունքների խախտում: Երբ պատանիներ իրենց պայթեցնեին՝ դրախտ գնալու հույսով, այդ դեպքում կիմանայինք ի՞նչ է Մարդու Իրավունքների խախտում: Երբ կանայք իրավունք չունենային մեքենա վարելու (Ս. Արաբիայի պես), երբ կանանց վաճառեին որպես ստրուկ, այ, այդ դեպքում նոր կիմանայինք ի՞նչ է Մարդիւ Իրավունքների խախտում:
Փառք Աստծո, Հայաստանը նման պայմաններում չի գտնվում, ոչ էլ Ֆրանսիայի պես արդեն մի հոգու վիզ են կտրել այդ երկրում: Այդ վայրագությունները տեղի չեն ունենում Մարս մոլորակում: Այդ վայրագությունները կատարվում են հենց Հայաստանի սահմաններին կից: Ու փառք Աստծո, որ Հայաստանում կան ապահովական երաշխիքներ: Հայաստանը միատարր բնակչությամբ երկիր է, խաղաղ երկիր է, ու Մարդու Իրավունքները (համեմատաբար) հարգվում են Հայաստանում:
Մի քանի լրագրողների բերման ենթարկվելն ու մի քանի հոգու թացանալը ի՞նչ է որ… Սա շատ անհամ բան է, ու ես էլ եմ կարծում, որ այս հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հարց չէ: Եվրոպական Դատարանը այնքան հարցեր ունի լուծելու: Մարդիկ մի՞թե պարապ են քննեն այսպիսի մանրուք: Հսկայական հարցեր ունեն հենց Եվրոպայի մեջ: Աշխարհը դիմագրավում է լրջագույն ահաբեկչությունը: Հիմա ինքներդ դատեք, Հայաստանում մի քանի լրագրողի բերման ենթարկելն ու նույն օրում ազատելը ի՞նչ հարց է որ: