Կառավարության որոշմամբ 2015-2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրոսի կրթության ծրագրով ընդունելության թափուր տեղերը վերաբաշխվել են, 35 տեղ տրամադրելով առկա ուսուցմամբ բակալավրի, 15 տեղ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին: Նախատեսվում է նաև անվճար ուսուցման տեղեր հատկացնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին:
Հաստատվել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը, մեկ այլ որոշմամբ լրամշակվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը:
Լրացումներ և փոփոխություններ կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ, տարանջատվել է աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմնական կենսաթոշակի չափը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ