Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին (Տեսանյութ) 

Հուլիս 08,2015 15:25

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրին: ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կազմում է 8 587,80 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

2015 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ` այլ աշխատանքների իրականացմանը:

Նիստին ներկա ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասաց, որ դժվար կլինի կատարել ծրագիրը, քանի որ ժամանակը սուղ է, մինչեւ տարեվերջ մնացել է 6 ամիս, բայց իրենք կիրականացնեն բոլոր այն ցուցանիշներով, որոնք որ ներկայացված են:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031