Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Պետք է լույսը մեկ ժամով անջատել» (Տեսանյութ) 

Հուլիս 08,2015 14:57

«Չեմ կարծում, որ աուդիտը օգուտ կտա»,- հուլիսի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ պայքարը պետք է մտնի մեկ ուրիշ փուլ եւ պետք է ինչ-որ քայլեր անել, օրինակ՝ լույսերն անջատել, գործադուլներ հայտարարել. «Այսպիսի փուլը ավելի ճիշտ է. եթե նրանք քեզ վնաս են տալիս, հիմա պետք է դու վնաս տաս: Իսկ այդ միտինգները ավարտվեցին, ըստ երեւույթին, ասենք՝ ինչքա՞ն կարելի է փողոցում կանգնել»:

Դերասանը համարում է, որ բացի հիվանդանոցներից՝ բոլորը կարող են մեկ ժամով անջատել, արդյունքում՝ աղետ չի լինի. «Ոչ մի բան պահանջել պետք չի, պետք է գնալ տուն եւ լույսը մեկ ժամով անջատել, պետք է վնաս տալ, պետք է խփել գրպանին: Ես էներգետիկայից բան չեմ հասկանում, բայց եթե նստեն մասնագետները, որոնք հասկանում են լույսից, մտածեն՝ ինչպես անել, ո՞ր ժամերին անջատվի լույսը, ո՞վ կազմակերպի եւ այլն, դա ավելի ճիշտ քայլ կլինի: Թե չէ պահանջել Բիբինից, Բիբինը ի՞նչ անի, Բիբինը չգիտեմ, թե ո՞վ է»:

Իսկ հայտարարված հացադուլը Սերգեյ Դանիելյանը համարում է, որ արդյունք չի կարող տալ. «Քեզ ես վնաս տալիս, մի՛ կեր, ավելի լավ: Ես լինեի՝ ոչ մի ռեակցիա չէի տա, կարող է միջազգային 1-2 կազմակերպություններ գան Ուկրաինայից բարձրախոսով խոսեն, գնան, բայց դա էլի բան չի տալիս: Եթե կարողանանք պայմանավորվենք, 100 հազար հոգի Երեւանում լույսը անջատի, ահագին լավ բան արած կլինենք մեզ համար եւ վատ՝ իրենց համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031