Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի իրավապաշտպանները հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին. Apa

Հուլիս 08,2015 13:56

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը, նրա տեղակալ Էլչին Շիրինովը եւ օգնական Բահման Իմանովը հանդիպել են այդ երկրում գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին զինծառայող Արսեն Գրիգորյանին:

«Apa»-ի հետ զրույցում Բեհբուդովն ասել է, որ Անդրանիկ Գրիգորյանը պահման պայմաններից եւ իր հանդեպ վերաբերմունքից որեւէ բողոք չունի. «Ա. Գրիգորյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ: Զրույցի ընթացքում նա մեզ ասել է, որ իր հետ շատ լավ են վերաբերվում. օրը 3 անգամ կերակրում են, շաբաթը 3-4 անգամ կարողանում է լողանալ, մաքուր օդին զբոսնել»:

Հայ ռազմագերին նաեւ փոխանցել է, որ իր սենյակում կա հեռուստացույց: Նա հետեւել է Եվրոպական խաղերին եւ նկարչությունով է զբաղված. «Անդրանիկն ասել է, որ այն զորամասում, որտեղ ինքն էր ծառայում, շատ վատ պայմաններ էին: Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանը եւ այլ զինծառայողներ իրեն պարբերաբար ծեծել են: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրան հաճախ են այցելում, ինչի շնորհիվ Անդրանիկը կարողանում է ընտանիքին նամակներ ուղարկել: Նա նաեւ ասել է, որ կարոտում է իր սիրած աղջկան»,- ասել է Էլչին Բեհբուդովը:

Ադրբեջանցի իրավապաշտպանը նաեւ նշել է, որ հանդիպման նպատակը Գրիգորյանի պահման պայմաններին ծանոթանալն է եղել. «Թող ամբողջ աշխարհը տեսնի, ինչպիսի հումանիտար քայլեր է անում Ադրբեջանը: Հայ զինծառայողն այստեղ պահվում է լավ պայմաններում: Սակայն հայերը վատ են վերաբերվում իրենց մոտ պահվող ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հետ: Ես այդ հարցով կդիմեմ միջազգային կազմակերպություններին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031