«Հայաստանի էլեկտրական ցանցերը» տուգանվեց 60 մլն դրամի չափով: Այս մասին քիչ առաջ որոշվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: 60 միլիոն տուգանքը նշանակվել է մի շարք խախտումների համար:
Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա էր նիստին: Նա, ըստ էության, հիմնավոր առարկություններ չներկայացրեց:
Նիստի մանրամասներն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ