Կոթիի բնակիչները դժգոհում են, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով գյուղի սահմանագոտում արտհունձ չի կատարվում, իսկ բերքը գերհասունացած է, դաշտերի մկներն ու թռչունները դրանք ոչնչացնում են, ամեն պահի անձրեւ կարող է սկսվել:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոթիում ցորենի եւ գարու հունձը շարունակվում է, սակայն սահմանին կից, առավել վտանգավոր հատվածում, ադրբեջանական զինուժի գնդակոծությունների պատճառով, արտհունձը դադարեցված է:
Այդ տարածքում առկա է շուրջ 30 հա ցորենի ու գարու արտ: Նշված գոտում ազերիները հացահատիկահավաք կոմբայնի վրա երկու անգամ կրակ են բացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ