«Մեր կողմից մենք միշտ ձգտել ենք հանդիպել հայ հանրության հետ, այն շարքային հայերի հետ, որոնց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, սակայն չի ստացվել»,- այս մասին, ըստ «Apa»-ի, ասել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի համայնքի նախագահ Բայրամ Սաֆարովը:
Նա նշել է, թե Հայաստանի իշխանությունը հանդիպման համար որեւէ պայման չի ստեղծել. «Մենք մեր հերթին կցանկանայինք հնարավորության դեպքում բանակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հետ»:
Բայրամ Սաֆարովը նաեւ ասել է, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով չեն լուսաբանվում. «Զանգվածային լրատվության միջոցների մեծամասնությունը, կարծես, չի տեսնում այս բոլոր իրադարձություները, ինչը ավելի շատ է համոզում մեզ, որ երկակի չափանիշներ եւ անարդարություն կա: Չնայած նրան, որ հայերը ցույց են անում եւ իրենց իրավունքներն են պահանջում, նրանք փորձում են թաքցնել իրականությունը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ