Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին հայտնել է, որ սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը

Հուլիս 08,2015 12:34

Քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո, հիշյալ բաժնի  աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ, սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին՝ պահանջելով խոստովանել իր կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր իրացնելու հանգամանքը, որից վախենալով տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ՝ իրականում իր կողմից չկատարած հանցագործության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031