Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսցիները փակել էին Տիգրան Մեծը, պահանջելով իրենց տները (Տեսանյութ) 

Հուլիս 08,2015 12:27

Կառավարության նիստից հետո Ֆիրդուսիի բնակիչները, որոնք կառավարության շենքի առաջ սպասում էին, որպեսզի նիստը ավարտվի եւ իրենք հանդիպեն վարչապետ  Հովիկ Աբրահամյանին, պատասխան չստանալով շտապեցին փակել Տիգրան Մեծ փողոցը: Մի քանի րոպե փողոցը փակ մնալուց հետո այն բացեցին ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, որը «ֆիրդուսցիներին» հանգստացրեց, թե ինքը կփորձի վարչապետի հետ հանդիպում կազմակերպել:

«Վար-չա-պետ, սը-տա-խոս»՝ բղավում են կառավարության առջեւ նստացույց սկսած Ֆիրդուսի փողոցի բնակիչները: Նրանց խոսքերով՝ «թող իրենց վիլլաները վաճառեն, մեր տները տան: Նույն ինքը՝ վարչապետը այդքան ունեցվածք ունի, եթե մի հողամաս վաճառի՝ բոլորիս տան հարցը կլուծվի»:

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման իջավ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը՝ Հայկ Դավթյանը, որն ասաց, որ ֆիրդուսցիների հարցը ընթացքի մեջ եւ իրենք բնակիչների հետ ունեն պայմանավորվածություն:

Այս պահին բնակիչներին լսելու է իջել նաեւ կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը: Ցուցարարները դիմելով նրան ասացին՝ «դուք ինչո՞ւ եք իջել, թող վարչապետը գա, ի՞նչ է, վախենո՞ւմ է: Անընդհատ խաբում եք ու խաբում, 8 տարի է անցել»:

Պարոն Ղազարյանն առաջարկում է 5 հոգի բարձրանան վարչապետի հետ հանդիպման, սակայն ֆիրդուսցիները չեն համաձայնվում, պնդելով, որ բոլորը պետք է հանդիպեն՝ «եղած-չեղած մի 15-20 բնակիչ ենք: Չենք հեռանալու, մեր մահճակալները բերելու ենք այստեղ քնենք: Միեւնույն է՝ տուն չունենք»:

Կառավարության ներկայացուցիչները դեռ ցուցարարներին համոզում են փոքր պատվիրակությամբ վերեւ բարձրանալ, պատճառաբանելով, որ 20 հոգի մարդ սենյակում չեն տեղավորվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031