Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին արգելեց աճուրդի հանել մարզերին վարձակալությամբ տրված տրակտորները:
Կառավարության այսօրվա նիստում Սերգո Կարապետյանը որոշման նախագիծ էր բերել, ըստ որի՝ դեռեւս 15 տարի առաջ 10 տարով համայնքներին վարձակալության հանձնված տրակտորները պետք է հանվեն աճուրդի:
Գյուղնախարարն ասաց, որ համայնքներին առաջարկվել է 28 տրակտորներից յուրաքանչյուրը գնել 400 հազար դրամով, եթե չգնեն, դրանք կդրվեն աճուրդի:
Վարչապետն ի պատասխան ասաց, որ վարձակալության համար նախատեսված 10 տարին վաղուց անցել է, արդեն 15 տարի է, դրանք շահագործվում են համայնքների կողմից, ինչո՞ւ է նախարարը նման որոշում կայացրել: Սերգո Կարապետյանը փորձեց հիմնավորել ասելով, որ տրակտորները համայնքներից պետք է վերցնել:
Կարդացեք նաև
«15 տարի է շահագործում են, ի՞նչ է նշանակում վերցնել աճուրդի դնել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հանձնարարելով հարցը նորից քննարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ