Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր փաստեր. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 08,2015 11:40

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ հունվար-մայիս ամիսների տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսության անկման վերջը առայժմ չի երեւում։

ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33,2 տոկոսով։ Այս տարվա առաջին եռամսյակում այդ անկումը ավելի քիչ է եղել՝ 28,5 տոկոս, ինչը նշանակում է, որ տարեսկզբի համեմատ այդ անկումը աճել է եւս 4,7 տոկոսով։

Ներմուծման անկումը շարունակում է խորանալ եւ այժմ կազմում է 38 տոկոս՝ առաջին եռամսյակի 30,5 տոկոսի փոխարեն։ Փաստորեն, տարեսկզբի համեմատ ներմուծման նվազումը ավելացել է եւս 7,5 տոկոսով։

Իսկ ահա արտահանման անկումը նվազել է։ Եթե 2015թ. առաջին եռամսյակում, 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը նվազել էր 23,1 տոկոսով, ապա հինգ ամիսների տվյալներով՝ այդ ցուցանիշը 15,2 տոկոս է։ Արտահանման դեպքում որոշակի աճ գրանցվել է մի քանի՝ հանքահումքային, կաշվե, փայտյա, թղթե եւ մանածագործական ապրանքատեսակների դեպքում։

Ամենազարմանալին, թերեւս այն է, որ առավել նվազել են ԱՊՀ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալները. եթե 2014թ. հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանն ունեցել է 634 միլիոն դոլարի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ 535 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, ապա 2015թ. այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով համապատասխանաբար 305 եւ 242 մլն դոլարի։ Նվազել է նաեւ Եվրամիության երկրների հետ առեւտրաշրջանառությունը՝ անցած տարվա 647 մլն դոլարից դառնալով 462 մլն դոլար։ Այսինքն՝ այս տարի ԱՊՀ երկրների հետ նվազել է մոտ կրկնակի՝ 330 մլն դոլարով։ Ռուսաստանի դեպքում առեւտրաշրջանառությունը նույնքան տխուր է՝ նվազել է մոտ 300 մլն դոլարով։ Կարծես չի երեւում, թե Հայաստանը օգուտներ է քաղում ԵՏՄ-ից։

Ու ինչքան էլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Եվրամիությունը սկսեց ավելի սառը վերաբերվել Հայաստանին, միեւնույն է, այս տարվա առաջին հինգ ամիսներին ԱՊՀ երկրների եւ ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը անհամեմատ ավելի շատ է նվազել, քան ԵՄ երկրների հետ այդ նույն ցուցանիշը։ Մասնավորապես, ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը գրեթե նույնն է եղել ԱՊՀ երկրների համեմատ եւ 112 մլն դոլարով շատ՝ ՌԴ-ի հետ ունեցած առեւտրաշրջանառությունից։ Իսկ արդեն այս տարի պատկերը լրիվ այլ է. այդ տարբերությունը բավական աճել է՝ համապատասխանաբար 157 մլն եւ 242 մլն դոլարով։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031