Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամից ողջ Հայաստանը աուդիտի ենթարկենք . «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 08,2015 11:07

Միջազգային աուդիտն, իհարկե, լավ բան է, բայց չէ՞ որ հնարավոր չէ ամեն անգամ այդպիսի աուդիտ հրավիրել՝ մի անգամ գազի սակագների հարցով, մի ուրիշ անգամ՝ բենզինի, հետո՝ ալյուրի, ձեթի, շաքարավազի եւ այլն։ Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե «միջազգային հեղինակավոր կազմակերպություն» հրավիրենք ու միանգամից ողջ Հայաստանը աուդիտի ենթարկենք՝ բնականաբար, սկսելով իշխանական համակարգից։ Ու նախօրոք պայմանավորվենք, որ անվերապահորեն ընդունելու ենք աուդիտի եզրակացությունը։ Թող գան, մի 5-6 ամիս նստեն Երեւանում, բոլոր փաստաթղթերը մանրամասն ստուգեն ու պարզեն, թե ինչպե՞ս է ստացվել, որ բացառապես պետական աշխատավարձով ապրող 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների «համախառն ունեցվածքը» ՀՀ բյուջեից մի քանի անգամ մեծ է: Արդեն մի քանի տարի է հասարակության զգալի մասն իշխանափոխության մասին է խոսում, իշխանություններն իրենք էլ կարծես թե խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ուրեմն ի՞նչ խնդիր կա, թող գան ստուգեն։ Մանավանդ՝ Սերժ Սարգսյանը վստահ է, որ իրենց մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»։

Կպարզեն, որ ամեն ինչ կարգին է՝ սուսուփուս կհավատանք, կպարզեն, որ համակարգային կոռուպցիա կա՝ իշխանությունները սուսուփուս կհեռանան։ Թե չէ ընկել ենք «մանր-մունր» աուդիտների հետեւից՝ ձեւացնելով, թե նախապես չգիտենք արդյունքը։ Սիրուն չի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031