Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականություն տուրիստի հանդեպ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2015 10:57

Հայաստանում զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքը որոշ դեպքերում խտրական է, եւ եթե այս կամ այն մշակութային վայր այցելելու համար տեղացին տոմսի դիմաց վճարում է մի գին, օտարերկրացիներից պահանջվամ է դրանից մի քանի անգամ ավելին։

Սա, հաճախ, վիրավորում է զբոսաշրջիկներին, եւ նրանք նկատում են, որ զարգացած ու առաջադեմ երկրներում նման բան գոյություն չունի, իսկ այցելուների տարբերակում կարելի է հանդիպել մեկ էլ ռուսաստանյան մշակութային օջախներում։ Բայց ահա մեր երկրի պատկան մարմինները վստահեցնում են, որ խնդրին պետք է նայել հակառակ կողմից։ Այսինքն՝ տոմսերը ոչ թե օտարերկրացիների համար թանկ են, այլ պարզապես՝ հայաստանցիներին են մատչելի դարձված։

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սայանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ պատմամշակութային կամ պատմաճարտարապետական արգելոց-թանգարաններում, ինչպիսիք են, օրինակ, «Գառնին», «Զվարթնոցը», «Գոշավանքը», «Գլաձորի համալսարանը» եւ այլն, տոմսի արժեքը բոլորի համար մեկն է եւ սահմանվում է նախարարի հրամանով, բայց հնարավոր է կիրառվի որոշակի զեղչային համակարգ տեղացի այցելուների դեպքում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարաններն են, որ հնարավոր է որոշակի զեղչային քաղաքականություն իրականացնեն։ Բայց մնացած թանգարաններում նույն սակագներն են։ Իհարկե, էքսկուրսիայի, բացատրության արժեքը, կախված լեզվից, տարբերվում է։ Դա բոլոր տեղերում է»,- ընդգծեց ՄՆ աշխատակիցը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031