Վրաստանում ընթացող «Բաթումի գավաթ 2015» միջազգային մրցաշարի ավարտից երեք տուր առաջ ուժեղագույնների խմբում երեք երկրների հինգ շախմատիստներ վեց հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ միջազգային վարպետ Արման Միքայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ