Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակի ակտիվիստները ցիկլի մեջ են ընկել . «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2015 10:38

Երրորդ Հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ մեր հանրային-քաղաքական կյանքում ամենադժվար բանը ցիկլի մեջ չընկնելն է։ Ի՞նչ է նշանակում ցիկլի մեջ ընկնել, դա այն է, որ մի ինչ-որ պահից ոչ թե քաղաքական կամ հանրային գործիչներն են կառավարում պրոցեսները, այլ պրոցեսներն են կառավարում գործիչներին։ Իսկ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ հանրային կամ քաղաքական գործիչները ի վիճակի չեն լինում արձագանքել իրավիճակի փոփոխությանը, ադեկվատ արձագանք տալ դրան։

Օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բոլորին հասկանալի էր, որ Բաղրամյան պողոտան պետք է բացվի, որովհետեւ դրա փակ մնալը ոչ մի բան չէր տալիս, որովհետեւ Բաղրամյան պողոտան փակող հանրության 99 տոկոսը տուն էր գնացել, այսինքն՝ բացել էր պողոտան։ Բայց այնտեղ մնացած ակտիվիստները ամեն ինչ շարունակում էին հենց այնպես, կարծես ոչինչ չի փոխվել։ Նրանք հույս ունեին, որ ժողովուրդը կվերադառնա Բաղրամյան պողոտա։ Նման բան տեղի չունեցավ, իսկ նրանք շարունակում էին նույն կերպ հույս ունենալ։

Հուլիսի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում հրավիրված հավաքը նույնպես ապացուցեց ակնհայտը։ Բաղրամյան պողոտայի մարդիկ տուն են գնացել։ Բայց ակտիվիստները չկարողացան դուրս գալ ցիկլից եւ շարունակեցին նստացույցը, նույնիսկ հացադուլ հայտարարեցին։ Ընդ որում՝ այդպես էլ լուրջ վերլուծության առարկա չդարձավ, թե ինչո՞ւ է Բաղրամյան պողոտայի ժողովուրդը տուն գնացել։ Փոխարենը՝ հարթակից սկսեցին հնչել կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ստեղծելու կոչեր։ Եվ այս ֆոնին՝ հանրահավաք հրավիրվեց հինգշաբթի օրը։ Սա արդեն խոսուն ապացույցն է այն բանի, որ Ազատության հրապարակի ակտիվիստները ցիկլի մեջ են ընկել։ Հինգշաբթի նրանք հանրահավաք կհրավիրեն հաջորդ հինգշաբթի, հաջորդ հինգշաբթի կհայտարարեն մյուս հինգշաբթի օրը կայանալիք վճռական հանրահավաքի մասին ու այդպես մինչեւ ե՞րբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031