Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդին շանտաժով հրապարակ բերելն անհնար է. «Հրապարակ»

Հուլիս 08,2015 10:36

Դավիթ Սանասարյանն իր ծայրահեղ քայլով՝ հացադուլով, պահանջ չի ուղղում Սերժ Սարգսյանին, իշխանություններին։ Նրա պահանջն ուղղված է ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին։ Դավիթը խոստանում է հացադուլ անել այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը հավաքվի Ազատության հրապարակում, միակամ լինի եւ հասնի լուծման։

Այսինքն, ի՞նչ, ժողովուրդը պետք է տեսնի, որ Դավիթը հացադուլ է անում եւ ելնի իշխանությունների դե՞մ։ Սա երեխայություն չէ՞։ Դավիթ ջան, փողոցում ինչքան բոմժ, անտուն ու անոթի մարդ կա։ Հազարներով։ Ժողովուրդը տեսնում է այդ մարդկանց, ժողովուրդը հասկանում է, թե ինչու են նրանք անտուն ու անոթի, ժողովրդին հեռուստացույցով ամեն օր ծայրաստիճան աղքատ ընտանիքների են ցույց տալիս, բայց ժողովուրդը, տեսնելով նրանց, հասկանալով, որ դա անարդար է, չի հավաքվում Ազատության հրապարակում, որպեսզի լուծի ընչազուրկների ու քաղցած մարդկանց հարցը։ Մտածել, թե ժողովուրդը կտեսնի, որ հացադուլավորը Պողոսը չէ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանն է, Դավիթ Սանասարյանը կամ Էդիկ Անդրեասյանը, եւ ոտքի կկանգնի, կարծում եմ՝ միամտություն է։

Ժողովրդին շանտաժով հրապարակ բերելն անհնար է։ Թեկուզ կախվիր։ Գուցե գան, բայց միայն թամաշայի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031