Ինչ դիրքորոշում ունեն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարի այս փուլում, դեռեւս հստակ չի նշմարվում։ Մենք զրուցեցինք նախաձեռնության համակարգող անդամ Վաղինակ Շուշանյանի հետ:
– Դուք չե՞ք միացել Ազատության հրապարակում պայքարողներին, հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին։
– Նախաձեռնության անդամներին այս օրերին Բաղրամյան պողոտայում եւ այժմ Ազատության հրապարակում չեք տեսնում, քանի որ Ազատության հրապարակում դրվել է ռեժիմի հեռացման պահանջ, մենք զբաղվում ենք հոսանքի չթանկացման պահանջով։ Հացադուլն ամենածայրահեղ քայլն է, ցանկացած քայլ, բայց ոչ հացադուլ։
– Ազատության հրապարակում պայքարողներին չեք միանում, այդ դեպքում դուք ինչպե՞ս եք պայքարում։
Կարդացեք նաև
– Հիմա մենք մարզային հանդիպումներ ենք կազմակերպում, որից հետո կլինի մեծ հանրահավաք, չի բացառվում նաեւ, որ նորից փողոցներ փակենք։ Մարզերից դեռեւս Գյումրիում ենք քննարկում անցկացրել, այնտեղ մեզ շատ լավ ընդունեցին։ Այնպես որ, մեր պայքարը չի վերջացել, ուղղակի այլ միջոցներով ենք պայքարում։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում