Վաղը Սերբիայում մեկնարկում է բռնցքամարտի «Ոսկե ձեռնոցներ» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի մի քանի անդամներ: Ռինգում իրենց կարողությունները կփորձարկեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը (նկարում), Անի Հովսեփյանը՝ 60, Արսեն Աբգարյանը՝ 49, Գոռ Ալեքսանյանը՝ 64, Դավիթ Չալոյանը՝ 81 եւ Արամ Աբրահամյանը՝ +81:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նրանց մրցավայր գործուղել է այս տարիքային խմբի աղջիկների եւ տղաների հավաքականների մարտունակությունը բարձրացնելու նպատակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ