Մարզաձեւի պատմության մեջ լավագույն թենիսիստներից մեկի՝ ամերիկահայ Անդրե Աղասիի նվաճած տիտղոսներն այնքան շատ են, որ դրանք բոլորը թվարկել երեւի հնարավոր չէ: Նա ունի այն ամենը, ինչ հնարավոր է նվաճել թենիսում: Բայց հետաքրքիր է, որ Աղասին այդ ամենին հասել է մի գործում, որը մանկուց ատել է:
Վեց տարի առաջ լույս տեսած ինքնակենսագրական գրքում լեգենդն անկեղծորեն պատմել է իր կարիերայի անհավատալի թվացող դրվագներ: Նա, մասնավորապես, խոստովանել է, որ ժամանակին եւ թմրամիջոցներ է օգտագործել եւ պայմանավորված հանդիպումներ անցկացրել: Բայց մարդու հավատը չի գալիս, որ նա դեռ մանուկ հասակից ատել է թենիս մարզաձեւը, սակայն ռակետ վերցնել, խաղալ ու տիտղոսներ նվաճել նրան ստիպել է հայրը:
Ի դեպ, Աղասին հիմա էլ այս մասին պատմելուց չի հոգնում իր տարբեր հարցազրույցներում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
07.07.2015