Հուլիսի 11-21-ը Մարտունիում մեկնարկելու է շախմատի «Սեւանա լիճ 2015» ավանդական միջազգային մրցաշարը, որին տրվել է ՖԻԴԵ-ի դասակարգման 15-րդ կարգ: Մասնակցելու են տասը գրոսմայստերներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից: Բնական է, որ ամենաշատ մասնակից ունենալու է Հայաստանը: Մարտունիում մեր տղաներից խաղատախտակների առջեւ կնստեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
«Սեւանա լիճ 2015»-ին մասնակցելու է նաեւ ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2015