Լրահոս
Օրվա լրահոսը

Մոշենու օգտակար եւ բուժիչ հատկությունները

Հուլիս 08,2015 11:30

Մոշենին պատկանում է վարդազգիների ընտանիքին, բուժման նպատակով օգտագործվում են տերեւները եւ պտուղները: Հատապտուղը պարունակում է 7,5% շաքար, օրգանական թթուներ, դաբաղող եւ հոտավետ միացություններ, պեկտինային նյութեր, վիտամիններ B1, B2, PP, C, E, կարոտին: Հատապտուղներում հայտնաբերված են մեծ քանակությամբ կալիումի (100 գրամի մեջ մինչեւ 200 միլիգրամ), պղինձի եւ մանգանի աղեր:
Բույսը հայտնի է որպես ջերմիջեցնող եւ ծարավը հագեցնող: Այս առումով այն օգտագործվում է շնչառական օրգանների սուր հիվանդությունների ժամանակ:

Մոշենու պտուղներն ունեն խիստ արտահայտված քրտնամուղ եւ միզամուղ, ինչպես նաեւ թեթեւ լուծողական հատկություն: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի տերեւները եւ պտուղները օգտագործվում են աղիների քրոնիկական բորբոքումների ժամանակ: Բուլղարիայում տերեւների եփուկը օգտագործվում է մարսողության խանգարումների ժամանակ, իսկ Լեհաստանում պտուղներն օգտագործում են հոդացավերի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, ինչպես նաեւ` հազի ժամանակ: Մոշենու գերհասուն պտուղները օգտագործվում են որպես լուծողական, իսկ անհաս պտուղները, ընդհակառակը, որպես կապ առաջացնող միջոց: Տերեւներից ջրաթուրմ պատրաստելու համար 4 թեյի գդալ հումքը 4 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031