Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է խանգարում, որ այս զգուշացումը տեղադրվի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում. «Ժողովուրդ»

Հուլիս 07,2015 11:47

«Եգիպտոսում գտնվող եւ իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»,- Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հատկապես վերջին օրերին «Իսլամական պետության» կողմից իրականացվող ահաբեկչություններից հետո տարբեր երկրների ԱԳՆ-ներ հանդես են գալիս նման կոչերով՝ փորձելով իրենց քաղաքացիներին զգուշացնել հնարավոր վտանգի մասին։ Եվ այս առումով լավ է, որ մեր ԱԳՆ-ն նույնպես մտահոգվում է ՀՀ քաղաքացիների մասին։ Սակայն անհասկանալի է, թե ինչու է դա արվում բացառապես սոցիալական ցանցերում՝ գրառումների տեսքով։

Խնդիրն այն է, որ քաղաքացիների անվտանգության համար նման կարեւոր տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, մինչդեռ Տ. Բալայանի անձնական միկրոբլոգը ոչ բոլոր քաղաքացիները կարող են կարդալ։ Անհասկանալի է, թե ինչն է խանգարում, որ այս զգուշացումը տեղադրվի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում։

Ի վերջո, տուրք տալով թվիթերյան կամ ֆեյսբուքյան կոմունիկացիաների՝ հատկապես ԱՄՆ-ում տարածված «մոդային», պետք չէ մոռանալ սեփական երկրի քաղաքացիների՝ սոցիալական ցանցերից օգտվելու կուլտուրայի տարբերությունները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Հ. Գ. Ի դեպ, Տիգրան Բալայանը քիչ առաջ «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է այս հրապարակմանը՝ մասնավորապես պարզաբանելով, որ գրառումը արվել է ոչ թե իր, այլ ԱԳՆ պաշտոնական` @MFAofArmenia օգտահաշվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031