Քիչ առաջ Ազատության հրապարակում Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը երթով գնում է դեպի Բաղրամյան պողոտա եւ կոչ արեց. «Ով ուզում է՝ թող միանա»: Մի քանի տասնյակ ցուցարարներ հետեւեցին նրան: Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը: Այստեղ են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաները:
Ոստիկանները թույլ չեն տալիս երթ իրականացնել, իսկ Անդրեաս Ղուկասյանն առաջարկում է ՄԻՊ-ի գրասենյակից մարդ հրավիրել, որն էլ կհանգուցալուծի այս իրավիճակը:
Թումանյան-Մաշտոց խաչմերուկից քիչ առաջ բերման ենթարկվեց Վարդգես Գասպարին, որը պահանջում էր բացել Ազատության հրապարակը, որպեսզի հավաքվածները կարողանան երթ իրականացնել ու գոռում էր. «Լակոտ, թափթփուկ, բացիր ճանապարհս»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ