Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը Օսիպյանին ցույց տալով կապտուկները ասաց` սա երեւի մեղմ շոյանք է հա՞. (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 21:35

Այն պահին, երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության պողոտայում, լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ այս անգամ Բաղրամյան պողոտայում շատ մեղմ են վերաբերվել բողոքի ակցիայի մասնակիցների հետ եւ որ աշխարհի զարգացած երկրների ոստիկանների համար Հայաստանի ոստիկանությունը կարող է փայլուն օրինակ ծառայել, այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված երիտասարդներից մեկը մոտեցավ եւ ցույց տալով ձեռքի կապտուկներն ասաց` սա բռնություն չի՞, երեւի մեղմ շոյանք է, հա՞:

Պարոն Օսիպյանն ասաց. «Դա բռնություն չէ, հարգելիս, երբ ոստիկանությունը ներկայացնում է օրինական պահանջ, չեք կատարում, նստած տեղից որ բարձրացնում են, ես չեմ բացառում, որ ձեռքերի մատները միգուցե վնասվի, ձեռքերի վրա կարմրեն: Ոստիկաններ կան, որոնց ձեռքերին էլ կապտուկներ կան»:

Վալերի Օսիպյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոստիկաններն առանց մահակների էին:

Նույն երիտասարդը դիմելով Վալերի Օսիպյանին ասաց`«Նորմա՞լ է, որ մեքենայի մեջ ոստիկանը խեղդում էր մեր ընկերներից մեկին, որի մատը դուրս ընկած էր:

Վալերի Օսիպյանն ասաց, որ կայքերում տեղադրվել են տեսանյութեր, թե քաղաքացիներն ինչպես են իրենց պահում մեքենաների մեջ ոստիկանների նկատմամբ:

Հարցին, թե կան մարդիկ, որոնք բերման ենթարկելու ժամանակ ուղեղի ցնցում են ստացել, Վալերի Օսիպյանն ասաց. «Եթե ինձ մտցնում են մեքենա եւ ես անկանոն շարժումներ եմ անում, չի բացառվում, որ լինի»:

Վալերի Օսիպյանն ասաց, որ այդ գործն ընթացքի մեջ է եւ եթե պարզվի, որ ոստիկաններն են մեղավոր, պատասխանատվության կենթարկվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031