Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը նշանակվել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն: Ս. Մանուկյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքը նշանակվել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն եւ այժմ խորհրդակցություն է անցկացնում: Սուրեն Մանուկյանը ՀՅԴ անդամ է:
Ապրիլի կեսից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը, այդ պաշտոնը թափուր էր: Ս. Մանուկյանը 30 տարեկան է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շնորհավորում ենք Պարոն Մանուկյան Ձեզ ցանկանում եմ կանաչ ճանապարհ, անշառ, անփորձանք աշխատանք: Ես վստահ եմ, ինչպես փոխքաղաքապետի պաշտոնում բոլորին ապացուցեցիր, որ դու կարող ես ավելին, հիմա էլ Անտառտնտեսությունում շատ կարճ ժամանակում կապացուցես, որ դու ամենարժանավորն ես:
Շնորհավորում եմ, դուք ավելի բարձր հարթակների եք արժանի:
ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՊԱՐՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
Շնորհավորում եմ . .. Վերջապես ունեցանք ճիշտ ընտրություն:
Իջևանում եթե կա մեկը ով սրտացավ է,կամեցող և օգնության պատրաստակամ հասարակ քաղաքացիների նկատմամբ,դա սուրեն Մանուկյանն է: Շնորհավորում ենք