Մինչ Օպերայի բակում տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաք, Օպերայի հարակից տարածքում մեծ թվով ոստիկաններ եւ ոստիկանական տեխնիկա է կուտակվել: Ֆրանսիայի հրապարակում նաեւ ջրցան մեքենա է կանգնած:
Օպերայի ամբողջ շրջակայքում կան ոստիկանության մի շարք ստորաբաժանումներից ոստիկաններ. հրեշտակների վաշտ, կարմիր բերետավորներ, հատուկ նշանակության վաշտ եւ այլն:
Տարածքում է նաեւ Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Ավելին վերեւում՝ Ազգային ժողովի մոտ կանգնած են փշալարերով բեռնված մեքենաներ, ջրցան մեքենաներ եւ զրահամեքենաներ:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ