«Իմ նկատմամբ եղել է բռնություն ոստիկանական մեքենայի մեջ: Մի քիչ թույլ եմ հիմա ուղղակի: Գլխիս հարված եմ ստացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ դեռ չի որոշել` իր նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ քայլեր ձեռնարկվելու են, թե ոչ:
Անդրադառնալով իր հայտարարած հացադուլին պարոն Սանասարյանն ասաց, որ Ազատության հրապարակում է անելու հացադուլը: «Սա միայն իմ խնդիրը չի: Բոլորի խնդիրն է: Միայն տանը նստելով չի: 5 քայլ այն կողմ կարող եք տեսնել` ինչ անհոգ են մարդիկ»:
Նա չգիտի դեռ, թե ինչքան կտեւի հացադուլը:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանն ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ ոստիկանության կողմից իրականացված նախորդ բռնություններից հետո ժողովուրդը 3 անգամ ավելի շատ էր, իսկ այս անգամ ոչ, ասաց, որ չգիտի:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Ոմանք շտապել են հայտարարել, թե ոստիկանության բաժիններ տեղափոխելիս հավաքի մասնակիցների նկատմամբ իբր բռնություն է գործադրվել: Նկատի ունենալով ոմանց հետևողական թերահավատությունը առաջնորդվում ենք Ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել սկզբունքով: Հ.Գ. Խնդրում եմ տեսանյութը մինչև վերջ նայել: https://www.youtube.com/watch?v=oN0JVVQeWhU&feature=share