«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին, Sputnik–ին հայտնել է էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
Ըստ նրա, «ՀԷՑ»–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Երևան է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի ղեկավարության մի շարք խորհրդակցությունների։
«Ներկայում Ինտեր ՌԱՕ–ում աշխատում են աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքի շուրջ։ Տեխնիկական առաջադրանքի մշակումը և աուդիտորի ընտրությունը կպահանջի մեկ ամիս»,– նշեց մամուլի քարտուղարը։
Կարդացեք նաև
Սարջանյանը դժվարացավ ասել, թե ինչ ընկերություններ են մասնակցելու «ՀԷՑ»–ի աուդիտի մրցույթին։ Ըստ նրա, ընկերության աուդիտը կտևի երեքից վեց ամիս։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik-ի կայքում