Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Թույլ չենք տալու երիտասարդներն երթ իրականացնեն». (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 20:03

Բաղրամյանի պողոտայի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք այս պահին հավաքված են  Ազատության պողոտայում, թույլ չտվեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտարարություն անել: Երբ Օսիպյանը բարձրախոսով փորձում էր ինչ-ոչ բան ասել, հրապարակում հավաքված քաղաքացիները՝ մեծից՝ փոքր մեջքով շրջվեցին դեպի փոխոստիկանապետը, սկսեցին միասին ծափահարել եւ  սուլել, ինչի արդյունքում Օսիպյանն այդպես էլ չկարողացավ իր ուզածն ասել:

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետն ասաց,  որ եթե երիտասարդները փորձեն երթ իրականացնել, ոստիկանությունը թույլ չի տալու, խոչընդոտելու է, քանի որ  այդ երթն արտոնված չէ, թույլատրված չէ: Օսիպյանն ասաց, եթե քաղաքացիներն ուզում են երթ անել, պետք է դիմեն համապատասխան մարմին եւ թույլտվություն ստանան:

IMG_6248

Օսիպյանը նաեւ ասաց, որ այս անգամ ոստիկանությունն որեւէ ուժ չկիրառեց Բաղրամյանի պողոտայում գործողությունների ժամանակ, ակցիայի որեւէ մասնակից չտուժեց:

Այս առնչությամբ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ բերման որոշ ենթարկվածների մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ եւ սալջարդեր կան, ի՞նչ է, իրենք իրե՞նց են կապտուկներն առաջացրել, Օսիպյանն ասաց, որ դրանք պարզապես առաջացել են այդ մարդկանց մեքենաներ նստեցնելու ժամանակ, Օսիպյանն այդ կապտուկներն ու սալջարդերը վնասվածքներ չհամարեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Ղազարյան says:

    Օսիպյանն էլ է հասունացել Աշոտյանի գնահատականիին արժանանալու համար։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031