Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Եղոյան. «Հարկավոր է, որ բոլոր մարդիկ ունենան մշակութային երկխոսության հմտությունները եւ ճկուն լինեն ընկալելու այլոց մշակույթը». (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 19:33

«Միջմշակութային երկխոսություն 2015» փառատոնը համախմբել է 10 երկրներից ժամանած 50 մասնակիցների, ովքեր փառատոնի շրջանակներում ներկայացնելու են իրենց մշակույթը եւ ազգային արվեստը:

«Միջմշակութային  ուսումնասիրությունների ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Մշակույթների երկխոսություն» փառատոնը արդեն 5-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում: Փառատոնը համախմբել է  50 երիտասարդների 10 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ուկրաինա, Սերբիա, Նորվեգիա:

Երիտասարդները հուլիսի 02-14-ը  Աղվերանում ներկայացնելու են իրենց ազգային մշակույթը եւ արվեստը՝ պար, երգ, ավանդական խաղեր, ֆիլմեր, ազգային խոհանոց եւ այլն՝ ըստ այդմ հնարավորություն ունենալով ծանոթանալ եւ ավելի լավ ճանաչել այլ մշակույթները, բարձրացնել միջմշակութային զգայունությունը եւ գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ:

Ծրագրի համակարգող Աննա Եղոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները նաեւ տեսականորեն են ծանոթանում տարբեր մշակույթներին, երկխոսության տեսությանը, խաղաղության մշակույթին:

Anke Vrastan

«Ժամանակակից աշխարհում մոբիլիզացիան շատ է բարձրացել. այդ շարժը՝ տարբեր երկրներում սովորել, աշխատել,  խոսում է այն մասին, որ հիմա, առավել քան երբեք հարկավոր է, որ բոլոր մարդիկ ունենան այդ երկխոսության հմտությունները եւ ճկուն լինեն ընկալելու այլոց մշակույթը, այն, ինչ օտար է, որովհետեւ դրա բացակայության դեպքում կարող են առաջ գալ բախումներ, կոնֆլիկտներ, ինչը տեղի է ունենում հիմա»:

Գեորգի Ռոստոմաշվիլին, ով փառատոնին ներկայացնում է Վրաստանը, նաեւ  փառատոնի կազմակերպիչներից է: Մեզ հետ զրույցում նա նշեց.

«Որպես Վրաստանի ներկայացուցչի՝ ինձ համար շատ կարեւոր է ներկայացնել իմ մշակույթը տարբեր մարդկանց: Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս փոխանակվել գիտելիքներով, ճանաչել այլ մշակույթներ, ձեռք բերել ընկերներ, ինչպես նաեւ հաստատել նոր կապեր հետագա համագործակցության համար»:

Իսկ Գերմանիայի ներկայացուցիչ Անքե Լաութենշլեգերը նշեց, որ երբեւէ չէր եղել Հայաստանում եւ իր համար անչափ հետաքրքիր էր, թե ինչպիսի է այն:

Հայաստանը ներկայացնում է վեց երիտասարդ՝ Երեւանից, Սիսիանից եւ Ապարանից: Մասնագիտությամբ բժիշկ Գրիգոր Ավետյանը, ով նույնպես ներկայացնում է Հայաստանը, ասաց, որ շատ կարեւոր է տեսնել, ուսումնասիրել այլ մշակութային  արժեքներ, որպեսզի նախեւառաջ հասկանաս ու գնահատես քոնը:

«Շատ մարդիկ չգիտեն՝ որտեղ է Հայաստանը, ով է հայը, եւ կարեւոր է, որ նմանատիպ ծրագրերում Հայաստանը ներկայացնեն գիտակ մարդիկ, որպեսզի այլ երկրների ներկայացուցիչները տեսնեն, թե որն է իսկական հայկական մշակույթը»:

Սյուզի ՄՈւՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031