Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Եթե այդ երիտասարդներն ունեն ասելիք, պետք է օրենքի դաշտում իրացնեն այդ խնդիրները

Հուլիս 06,2015 18:40

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը գտնում է, որ այն հանդուրժողականությունը, որն օրեր շարունակ ցուցաբերեցին իշխանությունները, մասնավորապես` ոստիկանությունը պետք է լինի փոխադարձ ընկալման եւ հարգանքի դաշտում:

Պարոն Սահակյանն անդրադառնալով այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններին, որոնց հետեւանքով բացվեց պողոտան եւ երթեւեկությունը վերականգնվեց, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն էլ տեղափոխվեցին ոստիկանության բաժիններ, ասաց. «Պետք է խնդիրը նայել ավելի ամբողջական: Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը փակված էր, ինչը հակասում էր «Հավաքների ազատության մասին» օրենքի մի շարք դրույթներին»:

Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունը մասամբ ուժ կիրառեց, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ. «Վերջին օրերին վերլուծաբաններն էլ գրում էին, որ այնտեղ գրեթե մարդ չկար եւ այդ աղբամանները կարող են հեռացնել եւ երթեւեկությունը կկարգավորվի: Որից հետո եղավ ոստիկանների կոչը` որ մինչեւ ժամը 12.30-ը պետք է մտնեն եւ ցուցարարները կամովին հեռացնեն, այնուհետեւ ոստիկանները հեռացրին «Սանիտեք»-ին պատկանող աղբամանները: Այնտեղ հավաքված երիտասարդությունը, եթե ունի ասելիք կա համապատասխան օրենք եւ այդ օրենքի դաշտում, շրջանակներում կարող են իրացնել այդ բոլոր խնդիրները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Ղազարյան says:

    Այս օրերը ցույց տվեցին որ մեր երկրում խախտվել է սահմանադրության գլխավոր կետը, այն է
    Իշխանությունը պատկանում է ժողովրդին։
    Մի խումբ անձիք բռնազավթել են իշխանությունը և իրենց «նազիր վեզիրների» միջոցով կեղեքում են հայ ժողովրդին և թալանում հայոց երկիրը։
    Երևի թե անհրաժեշտություն կա անուն առ անուն, ժողովրդի կողմից գնահատական տալ յուրաքանչյուր իշխանավորին սկսած նախագահից վերջացրած խորհրդարանով և քաղաքական ուժերով։ Ինչպես դա արեցին ցուցարարները Աշոտյանի նկարմամբ։ Չէ որ դա է ժողովրդի գնահատականը, ցավում են բայց այդ անունը նա վաստակեց նաև իր որդիների համար։
    Ուր եք «Սյունյաց ագռավներ» դուրս եկեք փողոց և գոռացեք «наш царь самый лучший царь. Наш народ самый счастливый народ. Наш лицка самый лучший атаман»

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031