«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալությունը պատրաստել է հունիսի 22-ից 28-ը ռուսական թեմային նվիրված համաշխարհային մամուլի հրապարակումների վերլուծությունը:
Ըստ վերլուծության՝ առաջին տեղում է հայտնվել Գերմանիան; Նրան հաջորդում են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ճապոնիան, Ուկրաինան, Չեխիան, Իսպանիան ու Հայաստանը:
Վերլուծության հեղինակները նշել են, որ Հայաստանի ագրեսիվությունը կապված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների հետ: «Իհարկե հոդվածների քանակը մեծ չէ: Կովկասյան փոքր երկրի լրատվական մեքենան չի կարելի համեմատել Գերմանիայի եւ նույնիսկ Իրանի հետ, սակայն ագրեսիվության ցուցանիշը հավասար է 12-ի, ինչն այս շաբաթ գրեթե 5 անգամ ավելի շատ է քան Գերմանիայում»:
Հեղինակները զարմանք են հայտնել Հայաստանի ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ կեցվածքի վերաբերյալ, քանի որ «այդ երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով հանրության որոշակի հատվածը իշխանությունների հետ խնդիր ունի: Իհարկե, տարօրինակ է, որ թոշակառուների գրպանի համար անհանգստանում եւ բողոքում են երիտասարդները, բայց ինչ արած…»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ