Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:
Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն: Ապագայում հիմնադրամը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի այլ մարզերում ևս:
Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն՝ ուղղված գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը և հայտնել կառավարության աջակցությունը տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև հիմնադրամի այլ նախաձեռնություններին առնչվող հարցեր ևս:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն