Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ձերբակալված ցուցարարների մեջ Ռուսաստանի կողմից փնտրվող կար. НТВ

Հուլիս 06,2015 17:11

Այսօր Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի ընթացքում ձերբակալված 50 անձանցից մեկը Ռուսաստանի կողմից գողության համար հետախուզման մեջ գտնվող կասկածյալ  է եղել: Այս մասին, ըստ «НТВ»-ի, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում Հայաստանի այդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել գողության հոդվածով. «Բերման ենթարկված Արսեն Օհանյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի հատկանիշներով: Այժմ քննարկվում է հետագա գործողությունների հարցը»:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանից ամիսներ առաջ ոստիկանությունում մատնահետք էին վերցրել ու գրությամբ ազատ արձակել: Նա Aravot.am-ին պատմել էր, որ հինգ ամիս առաջ Ադլեր քաղաքում ձեռքի վրայից պլանշետ է գնել ու այդ պլանշետով գնացել խանութ` գնումների: Հենց խանութում էլ անվտանգության աշխատակիցները առգրավել են պլանշետը` բացատրելով, որ այն հենց խանութից գողացված է:

Ադլերի ոստիկանությունում Արսեն Օհանյանը բացատրություն է տվել, թե ինչպես է պլանշետն իր մոտ հայտնվել. «Հետո արդեն տարան КПЗ, 3 օր պահեցին այնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք է տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց 3 օրից ինձ բաց թողեցին, ասացին՝ ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլխացավանքից խուսափելու համար»:

Արսեն Օհանյանը ոստիկանություն էր տարվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողություն) առաջին մասի հատկանիշներով հետախուզման մեջ լինելու հիմքով: Քննչական բաժնում հայտնել էին, որ ՌԴ-ում նոյեմբերից հետախուզման մեջ է: Մատնահետքեր էին վերցրել,հետո արդեն երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահագն Մինասյան says:

    Араvот.ам դուք ձեր խմբագրակազմով պախարակվելու եք հանրության կողմից իմ ջանքերով՝ անմեղության կանխավարկածը հաշվի չառնելու, դեռ դատական գործընթացի մեջ չմտած ենթադրյալ հանցանքը քաղաքացու վրա բարդելու ու դա տարածելու համար…. Ահարոնյանին էլ ասեք, որ ինքը իրավագիտությունից, իրավունքից, օրենքների իմացությունից էնքան հեռու ա , ինչքան իմ կողմից երբեևէ չհրապարակված պոեզիան Սիամանթոյի հանճարից… դուք անարժան, անգիտակից անձիք եք՝ ահարոնյանախառը, դուք իրավունք չունեք ՔԱՂԱՔԱՑԻ կոչվելու, աշոԾյան եղեք…

    • Վահագն Մինասյան, Ձեր դիտողություններն ուղղեք ՆՏՎ-ին, որից մեջբերում է արված՝ ոչ մեկի վրա մենք ոչինչ չենք բարդել: Ու բացի այդ՝ առաջին անգամ չէ, որ մամուլում գրվում է, թե տվյալ քաղաքացին Ռուսաստանում հետախուզման մեջ է՝ քրեական օրենսգրքի նշված հոդվածով, եւ «Առավոտը» ժամանակին հրապարակել է նրա բացատրությունները: Ինչ վերաբերում է Ձեր որակումներին ու սպառնալիքներին՝ հիշեցնում ենք, որ հայհոյանքը փաստի սով է:

    • Ի դեպ, նշեմ, որ մենք փոխեցինք այս նյութի վերնագիրը եւ հավելում արեցինք «Առավոտի» նախորդ նյութից, երբ Աշոտ Ահարոնյանի հրապարակած՝ ոստիկանական մեքենայում բերման ենթարկվածների մասին տեսանյութի շնորհիվ նույնականացրեցինք, թե ով է Արսեն Օհանյանը, որի մասին նա հայտնել էր ռուսական ԶԼՄ-ներին: Եվ փոքրիշատե կառուցողական տրամադրված, ԶԼՄ-ների հետ առավել արդյունավետ համագործակցության միտված գործիչը պետք է նպաստեր, որ այդ նույնականացումն ավելի վաղ տեղի ունեցած լիներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031