Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռեյնջերներ» մուլտֆիլմը երեխաներին ագրեսիվ է դարձնում

Հուլիս 06,2015 16:55

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, տեսաբան Կարինե Տիտանյանի համոզմամբ՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների մեջ քիչ են մանկական հաղորդաշարերը, իսկ ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեբանության ու դաստիարակության վրա:

«Այսօր մենք մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք: Երեխաները միայն մուլտֆիլմերով չէ, որ պետք է զարգանան։ Նրանք հազար ու մի հետաքրքրություն ունեն, որոնք պետք է բավարարվեն հենց հաղորդումների միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։

Այս խնդիրը, ըստ տեսաբանի, համապետական է, և լավագույն մասնագետները (հոգեբաններ, ռեժիսորներ) պետք է հավաքվեն ու պատրաստեն հաղորդումներ, որպեսզի երեխաներն արտասահմանյան սարսափազդու մուլտֆիլմեր չդիտեն. «Դուք նկատե՞լ եք, որ երեխաների վարքագիծը փոխվել է: Նրանք մուլտֆիլմեր, հաղորդումներ դիտելուց հետո պիտի ավելի բարի լինեն, ավելի հանգիստ խոսեն, մինչդեռ, գնալով ավելի ագրեսիվ են դառնում. այն սարսափելի ձայները, տեսարանները, որ կան այդ մուլտֆիլմերում, ահավոր են»,- նշեց նա։

Հոգեբան Աննա Բադալյանը ևս այն կարծիքին է, որ երեխաների կողմից սիրված շատ մուլտֆիլմեր նրանց մեջ ագրեսիվություն են առաջացնում, օրինակ՝ «Ռեյնջերներ» մուլտֆիլմը, որտեղ գույները չափից դուրս շատ են, իսկ կռիվներն ու բախումները՝ անդադար։

Հոգեբանի խոսքով՝ երեխաների հոգեբանության վրա ուժեղ ներգործություն են ունենում նաև համակարգչային խաղերը. «Դրանք երեխաների համար վարժանքներ են, զարգացնում են մտածողությունը, երևակայությունը, բայց պետք է չափավոր լինեն, ծնողների վերահսկողության տակ: Ճիշտ է, համակարգիչը նույնպես տեղեկատվության հաղորդման միջոց է, սակայն պետք է երեխայի մոտ ձևավորվի դրա հետ շփվելու մշակույթ: Համակարգիչը պետք է ոչ թե անփոխարինելի զբաղմունք լինի, այլ հետաքրքրություններից, զբաղմունքներից մեկը»,- ասաց Աննա Բադալյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031