Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկավ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բռնի ձեւով են բերման ենթարկել. «Ոստիկանությունը ներսում իրեն բավականին լկտի էր պահում, մշտական ոստիկանական պահվածքն է, այսինքն՝ կարելի է ասել՝ նորություն չէ»:
Արգիշտի Կիվիրյանը մեզ տեղեկացրեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով վարչական վարույթ են հարուցել:
Նկատենք՝ ոստիկանության կենտրոնական բաժանմունքում միայն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ են վարույթ հարուցել. «Ընդ որում՝ իմ ձեռքի վրա առկա է վնասվածք, որը նրանք հրաժարվում էին արձանագրել: Այդ վնասվածքը ստացել եմ բերման ենթարկելու ժամանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ