Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացումը

Հուլիս 06,2015 16:22

Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի´ երիտասարդներ, պատանիներ, շատ ուրախ եմ և հպարտ, որ այսքան երիտասարդ աշխարհի 17 երկրից որոշել է գալ  Հայաստան, տեսնել, ճանաչել Հայրենիքը և ընդմիշտ կապվել Հայաստանին: Ձեր յուրաքանչյուր օրն այստեղ պետք է լինի Հայրենիքի բացահայտման օր: Ձեր յուրաքանչյուր օրը դուք սկսելու եք հայերեն լեզվի ուսուցմամբ: Պետք է սովորե´ք, պահպանե´ք և տարածե´ք մեր Մեսրոպյան ոսկեղենիկ լեզուն: Վստահ եմ, որ ճամբարային օրերի ընթացքում ձեռք կբերեք նոր ընկերներ, կծանոթանաք հայկական ավանդույթներին, մշակույթին և առավել խորը կճանաչեք Ձեր Հայրենիքը: Հավատացած եմ, որ Հայրենիքից պետք է մեկնեք Ձեր սիրտն ու հոգին Հայաստանում թողնելով: Շատ կուզեի, որ վերադառնաք և ավելի ուժեղացնեք մեր Հայրենիքը»: Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հյուրընկալող ընտանիքներին, որոնք  այդքան սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ իրենց հարկի տակ են ընդունել երիտասարդներին:

ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 16-ամյա Մարիամ Սաքանյանին (Չինաստան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:

Աիրտունցիներին ողջունելու էր եկել  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով այս անգամ հանդես է եկել որպես հյուընկալ ընտանիք: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Մելքոնյանը նշեց.«Թանկագի´ն պատանիներ, հայրենասիրությունը միայն խոսքով չպետք է լինի, այն պետք է լինի գործնական: Ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ «Արի տուն» ծրագիրը ունի իր ուրույն տեղը: Ցանկանում եմ, որ այս ծրագիրը ավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը կվերադառնան հայրենի տուն»:

Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից. ՌԴ-ից, Աբխազիայից,  Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բելառուսից, Սիրիայից, Չեխիայից, Իտալիայից, առաջին անգամ նաև Չինաստանից:

Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031