Արաբկիրի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Նրա պատմելով՝ իրեն ավելի շուտ ազատ արձակեցին անչափահաս երեխաներ ունենալու համար: Նրա պատմելով՝ ոստիկանության բաժանմունքում ցուցարարներին լավ են վերաբերվել՝ ի տարբերություն ոստիկանական մեքենաներով բերման ենթարկելիս:
«Ոստիկանական մեքենայի մեջ հրմշտոց, խառնաշփոթ սկսվեց ոստիկանների կողմից: Ցուցարարներից մի տարեց մարդ կար մեքենայի մեջ, շնչահեղձ էր լինում: Ոստիկանները մարդկանց նրա վրայով նետում էին մեքենան, թույլ չէին տալիս, որ նա վեր կենար նստեր»:
Անի Կաղինյանի խոսքերով՝ Արաբկիրի բաժնում բերման ենթարկվածների մեջ կա նաեւ ուղեղի ցնցում ստացած ցուցարար, ամենայն հավանականությամբ՝ Դավիթ Սանասարյանն է:
Անի Կաղինյանը նաեւ պատմեց. «Մենք նստել էինք փողոցի բանուկ հատվածում, կենդանի պատի միջոցով ցանկանում էինք պահել փողոցը, ոստիկանները ցուցարարներից տասն անգամ ավելի էին ու բռնի գործողություններով բոլորին բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ