Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկավ շտապօգնության 3-րդ մեքենան: Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ առողջական վիճակը վատացել է ոստիկանությունում:
Պարոն Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից: Նրան ներսում հայտնել են, որ բաժնում այս պահին 20 ցուցարար կա եւ հիմա նրանց ազատ արձակման գործընթացն է սկսվել:
Այս պահին դեռ չկան վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ: Մի ցուցարար էլ իրեն վատ է զգում ոստիկանության շենքի դիմաց: Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում հավաքված ցուցարարները: Նրա խնդիրը ոտքի հետ է կապված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ