Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ոստիկանության բաժանմունքի դիմաց կանգնած էր: Նրան որոշ ժամանակ չէին թողնում բարձրանալ իր վստահորդ Արգիշտի Կիվիրյանի մոտ:
«Ոչ մի պատճառաբանություն չկա, իբր խորհրդատուն պետք է որոշի՝ ես պետք է բարձրանա՞մ իմ վստահորդի մոտ, թե՞ ոչ: Այսինքն՝ փաստացի ստացվում է մի իրավիճակ, որ փաստաբանը չի կարողանում իրավաբանական օգնություն ցույց տալ իր վստահորդին, որովհետեւ ոստիկանությունը ինչ-որ կամայականություններ է կատարում, իր ցանկություններն է այսպես ասած՝ բրդում առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ իրավիճակն ամենեւին չի փոխվել՝ չնայած նրան, որ ոստիկանությունը խոսում է, որ կադրային քաղաքականությունն ավելի լավացվել է, ընթացակարգեր են փոխվել. «Մի փաստ գոյություն ունի, որ ինչպես առաջ, այնպես էլ հիմա փաստաբանը ցանկություն ունի իրավաբանական օգնություն ցույց տալ, բայց փաստացի թույլ չեն տալիս»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ