Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկավ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության բաժանմունքում 9 ցուցարարներ են, որոնցից երկու հոգու ինքնազգացողությունը վատացել է, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում Նիկոլ Փաշինյանը տեսել է Արգիշտի Կիվիրյանին, Վաղինակ Շուշանյանին, Գրիգոր Հակոբյանին, Հովհաննես Սուզուկյանին, Գոռ Կարապետյանին, Արմեն Դավոյանին, Էդուարդ Պետրոսյանին, Ռոբերտ Ալեքսանյանին:
«Ենթադրում եմ՝ մի մասը Արաբկիրի բաժնում է, որովհետեւ Բաղրամյան պողոտան Արաբկիր վարչական շրջանի տարածքում է: Ինձ, համենայն դեպս, հավաստիացրեցին, որ բացի այս 9-ից ուրիշ բերման ենթարկված չկա: Խնդիրն այն է, որ արդեն հայտարարել են, որ պաշտոնապես ազատ են արձակելու»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ոստիկանությունում առավելագույնը պետք է արձանագրություն կազմեն:
Կարդացեք նաև
Մանրամասներ՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ