Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվեց բերման ենթարկված մի ցուցարար: Ակտիվիստների պատմելով՝ վնասվել էր նրա ձեռքը:
Ակտիվիստներից Տիգրան Կիրիշչյանը (լուսանկարում) պատմեց, որ հիվանդանոց տեղափոխված ցուցարարի ձեռքը վնասվել էր ոստիկանների քաշքշոցից:
Տիգրան Կիրիշչյանն անչափահաս ցուցարար է, որն այսօր նույնպես բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայից եւ իր երեք անչափահաս ընկերների հետ քիչ առաջ ազատ արձակվեց Արաբկիրի ոստիկանության բաժնից:
Նրա խոսքերով՝ իրենց նկատմամբ ոստիկանները բռնություն չեն կիրառել, բայց իրենք ականատես են եղել, որ բերման ենթարկելիս այլ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ եղել են:
Կարդացեք նաև
Այս պահին Արաբկիրի ոստիկանությունից ազատ են արձակվել 4 ցուցարար, 4-ն էլ անչափահաս են: Ոստիկանությունում հարցրել են նրանց անուն ազգանունները ու ազատ արձակել:
Տիգրան Կիրիշչյանի խոսքերով՝ ոստիկանությունում կա բերման ենթարկված տարեց ցուցարար, որը խնդիրներ ունի արյան ճնշման հետ:
Քիչ առաջ երկրորդ շտապօգնության մեքենան եկավ Արաբկիրի ոստիկանություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ