Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից բաց թողեցին Սպարտակ Միրզոյանին: Նա լրագրողներին հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքից Բաղրամյան պողոտա է գնում:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ իրեն այսքան շուտ բաց թողեցին, նա պատասխանեց, որ անչափահաս է: Նա նաեւ մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության բաժանմունքում կան մոտավորապես 13 բերման ենթարկվածներ, սակայն անուններ չմատնանշեց:
Այժմ ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ