Այս պահին Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը: Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի երկու մայթերին ոստիկաններ են կանգնած: Այս պահին այստեղ ոստիկանները գերակշռում են քաղաքացիներին:
Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ 19.00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն ու կհայտարարեն հետագա անելիքների մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վրդովվեցին. «Ուժով են ոստիկանները հեռացրել մեզ, քաշքշել են, հրել, այդպես քաշելով հեռացրել են մայթից: Մեզ քաշում էին, խփում էին, դանակով կտրեցին մեր թելերը: Մեր ցուցարարներին լցրեցին ոստիկանական մեքենաներն ու տարան»:
ՀԱԿ երիտասարդական կազմակերպության անդամ Վարդան Հարությունյանն էլ հանգստացրեց ցուցարարներին, թե Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, որ կես ժամ, 40 րոպեից բոլորին բաց են թողնելու:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ