Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոստիկանները բերման ենթարկելիս ցուցարարներին հարվածել են». Մաքսիմ Սարգսյան

Հուլիս 06,2015 14:49

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  արագ արձագանքման խմբի երկու աշխատակից: Նրանք փորձում էին ներս մտնել բաժին եւ հանդիպել բերման ենթարկված ցուցարարների հետ:

Ոստիկանության բաժնի դիմաց բերման ենթարկված իր ընկերներին է սպասում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաձեռնության անդամները շուտով պայքարի հետագա քայլերի ու գործողությունների մասին հայտարարություն կտարածեն: Նա դեռ փակագծերը չի բացում, թե ինչ գործողություններ են նախատեսվում: Միայն ասաց, որ պայքարը նոր թափ է առնելու եւ իրենք շարունակելու են պայքարել  իրենց բարձրացրած երեք պահանջներին հասնելու համար:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունն այսօր ընտրեց շատ վատ մեթոդ եւ օգտվեց առիթից, որ գիշերը Բաղրամյան պողոտայում գիշերած ցուցարարները գնացել էին տուն՝ հանգստանալու եւ հերթափոխի ժամանակահատվածն էր: «Ընտրեցին այն ժամը, երբ ցուցարարների թիվը շատ քիչ էր եւ փաստորեն կրկին ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հաշվի առնելով, որ գիշերն այդտեղ մնացածները պետք է գնան տուն ու նրանց փոխարինողները ֆիզիկապես չէին հասցրել տեղավորվել ոստիկանության տված ժամկետներում՝ 30 րոպեի մեջ»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Նրա տեղեկություններով՝ բերման ենթարկվածների նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն ուժ է կիրառվել, այլեւ եղել են կոնկրետ հարվածներ ցուցարարների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031