Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակել փորձող Արգիշտի Կիվիրյանին էլ բերման ենթարկեցին

Հուլիս 06,2015 14:46

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում  Արգիշտի Կիվիրյանը փորձում էր մայթեզրից իջնել  փողոց, սակայն նրան բերման ենթարկեցին ոստիկանները:

Այս առիթով նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորս էլ տեսանք, թե ինչպես քաղաքացուն անհիմն կերպով բերման ենթարկեցին: «Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը մոլորության մեջ գցեց մարդկանց, երբ հայտարարեց, որ ոստիկանությունը մտադրություն չունի ուժով ազատել Բաղրամյան պողոտան, այսինքն՝ ոստիկանությունը հարգանքով է վերաբերվում փողոցի արգելափակման  իրավունքին, եւ տեսանք, որ այսօր իր խոստումից դուրս չեկավ: Ընդ որում, այդ օրը Օսիպյանն ասել էր, որ եթե ուժ կիրառվի՝ ինքը պատրաստ է հրաժարական տալու: Երբ երկու քաղաքացիներ, որից մեկը Կիվիրյանն էր, ասաց, որ շարունակելու է ակցիան, ոստիկանները բերման ենթարկեցին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Բաղրամյան պողոտայում մայթեզրի ոստիկանական  շղթան կամաց-կամաց նոսրանում է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    հարգանքով է վերաբերվում փողոցի արգելափակման իրավունքին

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/07/06/590526/

    էտ ի՞նչ իրավունք ա: կարա՞ք մի հատ բացատրեք, որ ես էլ գամ վաղը ձեր տան առաջը արգելափակեմ , ու չթողնեմ ձեր տուն ոչ մի մեքենա մոտենա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031